![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/151016094828_tomb1_624x351_isrealmilitaryspokesman_nocredit.jpg)
Պաղեստինցի ծայրահեղականներն այրել են հրեական կարևորագույն սրբատեղին՝ նախահայր Հովսեփի դամբարանը, որը գտնվում է Հորդանան գետի արևմտյան ափի Նաբլուս քաղաքում` պաղեստինցի փախստականների «Բալատա» ճամբարից ոչ հեռու:
Հարյուրավոր պաղեստինցիներ դամբարանի ուղղությամբ դյուրավառ խարնուրդով շշեր են նետել:
Ինչպես փոխանցում է BBC -ն՝ հարձակումն իրականացվել է գիշերը: Նախահայր Հովսեփի դամբարանն այրել են համեմատաբար խաղաղ օրվանից հետո: Հոկտեմբերի սկզբից Իսրայելում հարձակումների զոհ է դարձել 7 մարդ, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել:
Իսրայելական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ տուժածներ չկան, սակայն սրբավայրին լուրջ վնաս է հասցվել: