ԱՊԱՀՈՎ ԵՐԿՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարակից գետնանցումում գրավաճառներից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանն իրենց գիրք վաճառելու համար առաջարկել է երկու տարածք՝ Ձկան խանութի եւ «Մալիբու» սրճարանի հարեւանությամբ գտնվող գետնանցումները: 
Գրավաճառ Արսենը մեզ հետ զրույցում զայրացած նկատեց. «Ես էդ զուգարաններում չեմ գնա կանգնեմ ու գիրք վաճառեմ: Կամ ո՞ր մի ուսանողը կգնա կհասնի էդ անցումները: Ոչ ոք: Վաճառք չի լինի, ցավդ տանեմ: Այդտեղ մարդ չի գնում-գալիս»: Իսկ 54-ամյա Գագիկն իր հերթին առաջարկեց. «Թող թույլ տան, որ երկու ամիս տարածքի համար չվճարեմ ու փորձեմ իրենց առաջարկած հատվածում գիրք վաճառել: Թող տեսնեն, որ այնտեղ գիրք չի վաճառվելու»:  
Մի քանի գրավաճառներ պատրաստվում են հավաքվել եւ պահանջով դիմել Երեւանի քաղաքապետարանին՝ թույլ տալ գիրք վաճառել Օղակաձեւ այգու մի մասում: «Գոնե համալսարանին մոտ լինենք: Թե չէ ուսանողները հաստատ չեն գնա հասնեն Ձկան խանութի մոտ գտնվող կամ էլ «Մալիբու» սրճարանի գետնանցումներ: Հետո մի բան էլ կա. կարող է գնանք այնտեղ ու մեկ էլ երկու տարի հետո կգան կասեն, որ ազատենք տարածքը, վերանորոգում են»,-վրդովված նշեց Հակոբը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ մետրոյի «Երիտասարդական» կայարանին հարող գետնանցումում գործող կրպակներն ապամոնտաժվել էին, իսկ գրավաճառները՝ հավաքել իրենց գրքերը:




Լրահոս