Մարտի 15-17-ը հանրապետության տարածքը կգտնվի Աֆրիկայի հյուսիսային շրջաններից սկիզբ առած հզոր տաք օդի ալիքի ազդեցության գոտում, որի արդյունքում կդիտվի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում` մարտի 12-ի համեմատ 8-10 աստիճանով: Մարտի 18-ին սպասվող տեղումները կարագացնեն բարձր ջերմաստիճանների արդյունքում կիսահալված վիճակում գտնվող ձյան հալոցքը։ Գետերում սպասվում է ջրի մակարդակի կտրուկ բարձրացում, որի հետեւանքով հնարավոր է ափամերձ տարածքների եւ բնակավայրերի ջրածածկում: Այդ կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հրավիրել է հրատապ խորհրդակցություն: Նախարարը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել, որպեսզի հակահեղեղային միջոցառումների ծրագրով նախատեսված աշխատանքներն ավարտին հասցվեն նախատեսվածից շուտ:
ՀՆԱՐԱՎՈՐ ԵՆ ՀԵՂԵՂՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ