Երեկ Սերժ Սարգսյանին զանգահարել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքմենստանի նախագահը եւս մեկ անգամ շնորհավորել է Ս. Սարգսյանին վերընտրվելու առթիվ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են անցած տարի տեղի ունեցած փոխայցելությունների ժամանակ հայ-թուրքմենական պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Ուշագրավ է, որ այս հեռախոսազրույցը կայացել է Ս. Սարգսյան-Վ. Պուտին հանդիպումից մեկ օր անց: Գաղտնիք չէ, որ այդ հանդիպման ընթացքում Պուտինը կրկին պնդել է Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցության հարցում, իսկ Թուրքմենստանը, ինչպես հիշում ենք, հրապարակավ հրաժարվեց այդ անդամակցությունից: Գուցե Բերդիմուհամեդովը Ս. Սարգսյանի հետ Պուտինին մերժելու հեռախոսային «մաստեր կլա՞ս» է անցկացրել:
ԿԻՍՎԵԼ Է ՓՈՐՁՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ