Ղազախստանում Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարների մակարդակով գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները համաձայնության են եկել այն մասին, որ Եվրասիական տնտեսական միության գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնում Վիկտոր Խրիստենկոյին կփոխարինի Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանը: Այս մասին հայտնել է նախագահների նիստը վարող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է Rbc.ru-ն:
Նշվում է, որ Խրիստենկոյի իրավասությունների ժամկետը լրանում է փետրվարին:
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ նախագահները կքննարկեն նոր ղեկավարի նշանակման կարգը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Խրիստոնկոն իր հերթին նշել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկար ժամանակ է հատկացրել եվրասիական ինտեգրացիային և հանդիսանում էր Հայաստանի անդամակցության լոկոմոտիվը: Նա նաև հավելել է, որ նախագահները կոլեգիայում երկրների ներկայացուցիչների թիվը 3-ից մինչը 2-ը կրճատելու մասին որոշում են ընդունել: