«Երբ արդեն ընդդիմությունը գործադիրում պաշտոններ է զբաղեցնում, բնականաբար, արդեն ընդդիմություն չէ: Դիմությունը գործադիրում պաշտոնավարում է, իսկ ընդդիմությունը պայքարում է, որպեսզի այդ բարքերն ու արատները տեսանելի դարձնեն»:
Գալուստ Սահակյան slaq.am
Երեւի քիչ չեն լինի մեր երկրում մարդիկ, որոնք պատրաստ կլինեն Գալուստ Սահակյանին վճարել միայն նրա համար, որ նա այլեւս չխոսի ու իրենց չնյարդայնացնի: Հիմա՞ ինչ մեսիջ է ուզում ուղարկել Գ. Սահակյանը, որ Հայաստանում ընդդիմությանը երբեք տեղ չե՞ն տա, եւ ամեն ինչ հավերժ կլինի հանրապետականների ձեռքո՞ւմ: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ականների բարքերին ու արատներին, ապա դրանք վաղուց արդեն տեսանելի են բոլորիս, եւ ընդդիմությունն այստեղ ոչ մի նոր հայտնագործություն չի կարող անել: Թեկուզ հենց իր՝ Գալուստ Սահակյանի մասով. ի՞նչ ընդդիմության կարիք կա, երբ Գալուստն ամեն օր ապշեցնում է մեզ: