ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Չեն կարդում, ես Վիկտոր Համբարձումյանից էլ եմ մեծ, բոլորից մեծ եմ… ուրեմն պտի գրողների միության անդամ ըլնեմ, որ ինձ գնահատեն, հա՞, ուրեմն ես պտի Րաֆֆի Հովհաննիսյանին սատարե՞մ, որ ձեզ համար ըլնեմ ճիշտ մարդ, կարո՞ղ ա դուք Ցեռեու-ից եք…»:
Խաչիկ Կիրակոսյան «Օպերատիվ»
Պարզվում է՝ Հովհաննես Թումանյանը իր ամենայն հայոց բանաստեղծ տիտղոսն արդեն պետք է զիջի նորահայտ բանաստեղծ Խաչիկ Կիրակոսյանին, ում, ճիշտն ասած, չենք ճանաչում հավանաբար այն պատճառով, որ մենք էլ երեւի «Ցեռեու-ի ագենտներ» ենք: Այսինքն՝ Հայաստանի երկուսուկես միլիոն բնակչության մեծ մասը «Ցեռեու-ի ագենտներ» են: Հետո էլ բողոքում ենք, թե աշխատատեղեր չունենք: Մենք մեզ կներենք «տգիտության համար», որ թողած նման «մեծությանը»` Վիկտոր Համբարձումյանին ենք ճանաչում: Այս պարոնը երեկ Ազատության հրապարակում կռիվ էր անում շարքային քաղաքացիների՝ այդ թվում եւ մի տիկնոջ հետ՝ իրեն չճանաչողներին համարելով ՑԷԷՌՈՒ-ի «ագենտ»:




Լրահոս