armlur.am-ի տեղեկացմամբ` նախօրեին Աբովյանի ծննդատանը արձանագրված նորածնի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը): Հիշեցնենք, որ 27-ամյա մայրը, Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ բերելով տղա երեխա, հաջորդ օրը սպանել է նրան, իսկ ավելի ուշ ոստիկանության Աբովյանի բաժնում բացատրություն տալիս ասել, որ երեխային սպանել է, քանի որ ի սկզբանե չի ցանկացել, որ նա ծնվի: Ոստիկանությունից armlur.am-ին տեղեկացրել են, որ երեխայի դիակի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքները դեռ հայտնի չեն:
ՍԱՐՍԱՓԵԼԻ ԴԵՊՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ