ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին պատկանող «Գրեյթ Վելլի» ընկերության լիազոր ներկայացուցիչ Մուշեղ Մարգարյանը 2015թ սեպտեմբերի 1-ին, դիմելով մաքսային, մարմին հայտնել է, որ ընկերության անունով հայտարարագրվել են ապրանքներ՝ ներքին սպառման համար մաքսային ռեժիմով, սակայն հայտարարագրում սխալ տվյալներ են նշվել:
«Գրեյթ Վելլի» ընկերության լիազոր ներկայացուցիչ Մուշեղ Մարգարյանի դիմումը ուսումնասիրելուց հետո մաքսային ծառայությունում որոշվել է ընկերությանը ենթարկել 5 հազար դրամ վարչական տույժի: