Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքներից մեկի ժամանակ Ազատության հրապարակում ելույթ է ունեցել Ղարաբաղի խորհրդարանի պատգամավոր, դաշնակցական Վահան Բադասյանը, որը հայտարարել է, թե Ղարաբաղի ընտրությունները նույնպես կեղծված են եղել: «Լրագիր»-ը գրում է, որ այդ կապակցությամբ Արցախի հեռուստատեսությամբ ելույթ է ունեցել Ղարաբաղի փոխվարչապետ, նույնպես դաշնակցական Արթուր Աղաբեկյանը, որը հայտարարել է, թե նման ելույթները սպառնալիք են ԼՂՀ անվտանգությանը: Դրանից հետո Հադրութում արցախյան պատերազմի վետերանների ինչ-որ հավաք է տեղի ունեցել, որում Բադասյանին խորհուրդ են տվել չմիջամտել Հայաստանի ներքաղաքական գործընթացներին եւ մտածել ԼՂՀ անվտանգության պաշտպանության մասին:
ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏՎԵԼ ՉՄԻՋԱՄՏԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ