Ինչպես երբեմնի ոչինչ չունեցող Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը 10 տարում դարձավ Հայաստանում ամենահարուստը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի խոշոր եւ ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկությունները մութ գործարքներով օտարելու հարցում Ռոբերտ Քոչարյանը կարող է համարվել միանշանակ առաջատար: Նա իր պաշտոնավարման առաջին` հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը հաջորդած երեք տարիների ընթացքում հասցրել է ռուսական ընկերություններին հանձնել Հայաստանի էներգետիկ համակարգի մոտ 80 տոկոսը: Այդ գործարքների մեծ մասի մանրամասներն այդպես էլ երբեւէ չեն հրապարակվել, եւ մինչ օրս պաշտոնապես հայտնի չէ, թե Ռոբերտ Քոչարյանը էներգետիկ համակարգի ձեռնարկությունները կոնկրետ ինչ գներով է վաճառել:

Գործարքները «մթության» քողի տակ անցկացնելու փաստն էլ հիմքեր է տվել կարծելու, որ նա այդպիսով ոչ միայն իր իշխանությունն ամրապնդելու խնդիր է ժամանակին լուծել, այլ նաեւ ունեցել է անձնական նյութական շահագրգռվածություն: Փաստ է, որ երբեմնի ոչինչ չունեցող Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը, նրա պաշտոնավարման 10 տարիների արդյունքում, դարձավ Հայաստանի ամենահարուստ ընտանիքը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս