Ինչպես են ՀՀԿ-ականները վարվելու Լևոն Զուրաբյանի հետ. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ինչպես և ենթադրվում էր, չի ներկայացել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ Պայքարի 6-րդ վարչություն, ուր նրան հրավիրել էին երեկ։

Այս մասին մեր թղթակցին հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից։ Զուրաբյանը 6-րդ վարչություն էր հրավիրվել փաստեր ներկայացնելու իր այն հայտարարության վերաբերյալ, ըստ որի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կաշաոել է Վենետիկի հանձնաժողովին։ Ոստիկանությունից, սակայն, չեն հայտնել դիմե՞լ են գլխավոր դատախազության, որտեղ պետք է որոշեն ինչ անել այս գործով։ Մեր թղթակիցը Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարցրել է, թե ինչ զարգացումներ կարող է ունենալ այս գործը և արդյոք ՀՀԿ-ն իր համաձայնությանը կտա՞, եթե գլխավոր դատախազը Աժ-ին միջնորդի Զուրաբյանին զրկել անձեռնմխելիությունից։ Բաղդասարյանն ասել է, թե չէին ցանկանա, որ իրենց գործընկերը նման իրավիճակում հայտնվի»՞

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս