«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրի քաղաքի բնակիչները «Ժողովուրդ»-ին տեղեկացրել են, որ ՀՀ նախկին ոստիկանապետ, Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը վերջին շրջանում հաճախակի է լինում Գյումրիում: Ըստ մեր զրուցակիցների՝ Սարգսյանը Գյումրիում բիզնես գործունեություն ծավալելու մտադրություններ ունի: Ընդ որում, նա Գյումրի է գնում ծառայողական ավտոմեքենայով, որին նաեւ ուղեկցում են Գյումրիի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանի հետ` պարզելու համար, թե ինչ բիզնեսի մասին է խոսքը, ու ինչու է հաճախ լինում Գյումրիում:
«Ես մեկ տարուց ավել է, ինչ Գյումրի չեմ գնացել, անցած տարի եմ մի անգամ գնացել թաղում ու հետ եմ եկել: Ես չեմ հասկանում, թե ինչի մասին է խոսքը, ի՞նչ ռեստորան, ի՞նչ բիզնես, չեմ կարողանում հասկանալ: Ես անկեղծ՝ չգիտեմ, թե ինչու են մարդիկ նման բաներ հայտարարում, երբ որ իրականում նման բան չկա: Ես առաջին անգամ Ձեզանից եմ լսում ինչ-որ բիզնեսի մասին»,- վստահեցրեց Ալիկ Սարգսյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: