«Բորուսիան» հաղթեց. Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանական Բունդեսլիգայի 9-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Մայնցին»:

Հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացել է Ռոյսը, իսկ խաղավարտից 7 րոպե առաջ Հենրիխ Մխիթարյանը կրկնապատկել է այն:

Այս գոլը Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում 5-րդն էր հայ կիսապաշտպանի համար:

Հավելենք, որ այս հաղթանակից հետո դորտմունդյան թիմը վաստակեց 20 միավոր և ամրապնդվեց 2-րդ հորիզոնականում:

«Մայնց» – «Բորուսիա» Դ.՝ 0:2
գոլերը՝ Ռոյս (18), Մխիթարյան (83)




Լրահոս