ՄԵՐ ՉԱՐԵՆՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բանաստեղծ Եղիշե Չարենցի 116-ամյակի առթիվ նրա տուն-թանգարանի դռները երեկ բաց էին բոլորի հարմար: Տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանի կարծիքով՝ այսօրվա երիտասարդները կարդում են Չարենց, ինչը շատ ուրախալի է: Բավական մեծ է հետաքրքրությունը նաեւ մեծ բանաստեղծի տուն-թանգարանի նկատմամբ, որտեղ այցելուների պասիվություն նկատվում է միայն հունվար-փետրվար ամիսներին: Տնօրենը նշեց նաեւ, որ վերջին տարիներին աճել է Թուրքիայից ժամանած այցելուների թիվը: Ինչ վերաբերում է թանգարանի խնդիրներին, տիկին Հակոբյանի խոսքով՝ կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն ժամանակի ընթացքում, սակայն հիմնականում տեխնոլոգիաների հարցն է, ինչի պակասն այսօր մեր բոլոր թանգարաններն ունեն: Բացի այդ, մեծ խնդիր է, որ թանգարաններում չկան հաշմանդամների համար համապատասխան պայմաններ: 




Լրահոս