ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև բացակայում է փոխըմբռնումը՝ սիրիական հարցի շուրջ, փոխանցում է Reuters-ը:
Ինչպես նշել է ԱՄՆ նախագահը՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարող են համաձայնության հասնել միայն Սիրիայի օդային տարածքում միջադեպերի բացակայության դեպքում: Միևնույն ժամանակ, երկու երկները տարբեր մոտեցումներ ունեն սիրիական կոնֆլիկտի կարգավորման հարցում, հավելել է նա:
Ավելի վաղ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ռուսական պատվիրակությանն ընդունելու ԱՄՆ-ի մերժումը որպես թույլ դիրք էր որակել: «Պետությունների ուժեղ առաջնորդները, ովքեր իրենց վրա պատասխանատվություն են կրում, նման դեպքերում բանակցություններ են վարում նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք այլ դիրքորոշում ունեն»,-նշել էր նա:
Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում կոնֆլիկտի կարգավորման հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը ոչ կառուցողական էր անվանել: