Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում երեկ տեղի ունեցավ հայտնի նկարիչ Հակոբ Հակոբյանի հոգեհանգստի արարողությունը: Բացի Սերժ Սարգսյանից, այնտեղ էին երկրի բարձրաստիճան պաշտոնյաները: Հոգեհանգստի արարողությանը մասնակցելու էր եկել նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ում հետ նկարիչը ջերմ հարաբերություններ է ունեցել: Ի դեպ, Տեր-Պետրոսյանի՝ եկեղեցի մտնելու ժամանակ ուշագրավ դեպք է գրանցվել. մինչ այդ եկեղեցում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը հոգեհանգստի եկեղեցական արարողության ողջ ընթացքում այդտեղ էր: Բայց երբ եկեղեցի է մտել Լեւոն Տեր-Պետրոսյանն իր շքախմբով, Տ. Սարգսյանը փորձել է արագ եւ աննկատ հեռանալ եկեղեցուց:
ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ