ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԱՐՑ. Եթե անձն ունի հաշմանդամության կարգ, ապա նա՝ որպես աշխատող, ինչպիսի՞   արտոնություններից կարող է օգտվել:
Գագիկ Եղիազարյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ հաշմանդամություն ունեցող աշխատողները իրենց պահանջով՝ բժշկական եզրակացության հիման վրա, կարող են աշխատել ոչ լրիվ աշխատաժամանակով (141 հոդված): 
Հաշմանդամի ներգրավումն արտաժամյա, ոչ աշխատանքային oրերի կամ գիշերային աշխատանքներում թույլատրվում է միայն նրանց համաձայնությամբ եւ պայմանով, եթե նման աշխատանքները բժշկական եզրակացությամբ նրանց արգելված չեն (144 հոդված): 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամների համար uահմանվում է աշխատաժամերի կրճատված տեւողություն՝ շաբաթական 36 ժամից ոչ ավելի:
Աշխատանքի ընդունելիu հաշմանդամների համար փորձաշրջան չի uահմանվում:
Աշխատողների թվի կամ հաuտիքների կրճատման ժամանակ աշխատանքի հավաuար արտադրողականության եւ նույն որակավորման դեպքում հաշմանդամներն oգտվում են աշխատանքում մնալու առավելությունից:
«Հատուկ կարիքներով մարդկանց աջակցություն» հասարակական կազմակերպություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամենախոցելին այստեղ այն է, որ հաշմանդամներին աշխատանքի ընդունելիս ո՛չ դիմումատուն, ո՛չ էլ գործատուն բժշկական եզրակացությունը հաշվի չեն առնում, ու շատ դեպքերում հաշմանդամն աշխատանքի է ընդունվում առանց նկատի ունենալու, որ տվյալ գործի ծավալն ու ծանրաբեռնվածությունը հակացուցված է իրեն: 




Լրահոս