ԱՄՆ-ն կօգնի Կիևին վերադարձնել Ղրիմը. Ուկրաինայի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինը ԱՄՆ այցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն կօգնի Կիևին վերադարձնել օկուպացված Ղրիմը, փոխանցում է Комсомольская правда-ն:

«Կողմերը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժգնացման, ինչպես նաև Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու շուրջ համաձայնության են եկել»,-ասվում է Ուկրաինայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը հայտնել էր, որ պաշտոնական Վաշինգտոնը կվերադարձնի Ղրիմը Ուկրաինայի կազմ:

Մասնավորապես, նա նշել էր, որ եթե Ուկրաինան շարունակի բարեփոխումներն ու ժողովրդավարական քայլերը, ապա Վաշինգտոնը նաև տեխնկական աջակցություն կցուցաբերի:




Լրահոս