ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԱՐՑ. Եթե քաղաքացին համատեղությամբ աշխատում է երկու կազմակերպություններում, ապա նա կարո՞ղ է օգտվել սոցիալական փաթեթից, եւ նման դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում նրա սոցիալական փաթեթի սահմանաչափը:
Գայանե Հակոբյան (26 տարեկան, բուժքույր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Համատեղությամբ աշխատանք կատարող անձինք սոցիալական փաթեթից օգտվում են իրենց հիմնական աշխատանքի վայրից, եթե հիմնական գործատուն համարվում է սոցիալական փաթեթի շահառու հաստատություն: Եթե աշխատողի հիմնական եւ համատեղությամբ աշխատանքները կատարվում են այն գործատուների մոտ, որոնք համարվում են սոցիալական փաթեթի շահառու հաստատություններ, ապա աշխատողը համատեղությամբ աշխատանքը հաստատող փաստաթուղթ (տեղեկանք) է ներկայացնում հիմնական աշխատավայրի գործատուին՝ սոցիալական փաթեթի սահմանաչափը որոշելու (հաշվարկելու) համար: Այս դեպքում սոցիալական փաթեթի սահմանաչափը որոշելու համար համատեղությամբ աշխատաժամանակը (դրույքը) գումարվում է հիմնական աշխատաժամանակին (դրույքին):
Եթե աշխատողի հիմնական աշխատանքը կատարվում է այնպիսի գործատուի մոտ, որը սոցիալական փաթեթի շահառու հաստատություն չէ, սակայն համատեղությամբ աշխատանքը կատարվում է սոցիալական փաթեթի շահառու հաստատությունում, ապա այդ աշխատողը սոցիալական փաթեթից օգտվում է համատեղությամբ աշխատանքային պայմանագիր կնքած գործատուի միջոցով` համատեղությամբ աշխատաժամանակին (դրույքին) համապատասխան:
ՀՀ ֆինանսների նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պարզ է, որ երկու տեղ աշխատող քաղաքացին երկու փաթեթ ստանալ չի կարող, բայց նաեւ արդարացի է նրան հասանելիք փաթեթի ծավալային աճը:




Լրահոս