Վրաստանի Ազգային դեմոկրատական ինստիտուտը հրապարակել է երկրում անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները:
Համաձայն հարցման արդյունքների` Եվրասիական տնտեսական միությանը Վրաստանի անդամակցության կողմից են հարցվածների 31%-ը: Նման արդյունք էր գրանցվել նաև 2015 թ ապրիլ ամսին իրականացված հարցման արդյունքում:
Սրա հետ մեկտեղ, 5%-ով մեծացել է այն մարդկանց թիվը, ովքեր դեմ են ԵՏՄ անդամակցությանը: Համաձայն հարցմանը` նրանց թիվը ապրիլին գրանցված 41%-ից հասել է 46%-ի:
Միևնույն ժամանակ, հարցվածների 12%-ը կողմ է ինչպես ԵՄ-ին, այնպես էլ Եվրասիական միությանը Վրաստանի անդամակցությանը: