Ջուսը` ռեփ կարդալու և անձնական կյանքում «քնած վիճակի» մասին (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էպատաժային երգչուհի Ջուսը չի դադարում նոր անակնկալներ մատուցել երկրպագուներին եւ ամեն անգամ ներկայանալ անսպասելի ոճում: Նա երկրպագուների դատին է հանձնել նոր մի երգ, որի երաժշտությունն, ի դեպ, գրել է հենց ինքը:

jusss-600x353

Այս անգամ երգչուհին որոշել է ավելի արագ, պարային ստեղծագործություն մատուցել էլեկտրո-դենս ոճում. «Ասեմ, որ հետաքրքիր տեսահոլովակ է ստացվել, երգն էլ լի է էներգետիկայով, այն բոլորին դրդում է պարել»,-«Ժողովուրդ»-ին պատմեց Ջուսը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ կա էլի մեկ երգ, որի հիման վրա ինքը պատրաստվում է տեսահոլովակ նկարահանել, սակայն այս մի ստեղծագործության պրեմիերան տեղի կունենա արդեն գարնանը:

«Այդտեղ ես բոլորովին այլ, նոր ոճում եմ ներկայանալու… Ասեմ ավելին` անգամ ռեփ եմ կարդալու… Այդ երգի հեղինակը երգահան, գործիքավորող Գուժն է»,-պատմեց Ջուսը` հավելելով, որ առաջիկայում ինքը երկրպագուներին ցնցելու էլի առիթներ է ունենալու. «Այնպիսին, ինչպիսին պատրաստվում եմ ներկայանալ, ինձ դեռ ոչ ոք չի տեսել»,-ասաց նա: Իսկ թե կոնկրետ ինչի մասին է խոսքը` երգչուհին դեռ չմանրամասնեց` թողնելով ինտրինգը:

jus

Զրուցեցինք նաեւ Ջուսի անձնական կյանքից: Հիշեցնենք, որ 2014-ի ավարտին Ջուսի կյանքում բավական բարդ շրջան էր: Նա չեղյալ էր հայտարարել ֆրանսաբնակ փեսացուի հետ իր նշանադրությունը, ինչը բուռն քննարկումների առիթ էր դարձել: Մենք Ջուսից հետաքրքրվեցինք` արդյո՞ք նրա անձնական կյանքում, ինչպես ինքն է սիրում ասել, «փոթորիկ է», թե այդ առումով ավելի խաղաղ շրջան է: «Անձնական կյանքում «քնած» վիճակ է, ուստի ամբողջ էներգիաս ռեալիզացնում եմ աշխանքին նվիրվելու միջոցով»,-նշեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս