ԱՄՆ չի պատասխանում, թե ում է պատկանել Թուրքիայի կողմից խփված անօդաչուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգները ոչինիչ չի ասում այն մասին, թե ում է պատկանել անօդաչու թռչող սարքը, որն ուրբաթ օրը Սիրիայի հետ սահմանի մոտերքում խփել են Թուրքիայի ռազմաօդային ուժերը:

«Ոչինչ չեմ կարող ասել այս առթիվ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները:

«Թուրք զինվորականներն են այն խփել»,- ասել է նա անօդաչուի մասին, որը խախտել էր Թուրքիայի օդային տարածքը: «Սակայն հարցերով, թե ում է այն պատկանել ու ինչ է արել նրանց օդային տարածքում, ես խորհուրդ կտայի դիմել Թուրքիայի կառավարությանը»,- հավելել է ԱՄՆ դիվանագետը:




Լրահոս