ՀԺ. Ծանուցագրեր` զորացրվածներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ “Հայկական ժամանակ”-ը տեղեկություն է ստացել, որ ՀՀ ՊՆ-ն հերթական պլանային կարճատև ուսումնավարժանքն է նախապատրաստում: Արդեն հանրապետության տարբեր զինկոմիսարիատներից ծանուցագրեր են ուղարկվում զորացրված ժամկետային զինծառայողներին:
Հավաքը, ըստ ծանուցագրերի, կազմակերպվում է ապրիլի 8-ից: Այսինքն արդեն զորացրված բազմաթիվ ժամկետային զինծառայողներ ապրիլի 8-ից հետո մի քանի օր լինելու են ծառայության մեջ: Արդյոք այս օրը պատահական է ընտրվել, թե անմիջականորեն կապված է ՀՀ ներքաղաքական լարված իրավիճակի հետ, մասնավորապես ապրիլի 9-ին սպասվող երդմնակալության արարողությունների հետ, կարելի է կռահել: Այդ օրը Երևանում երկու երդմնակալության արարողություն է նախատեսվում Սերժ Սարգսյանի, ով պատրաստվում է երդվել քաղաքական ուժերի, այլ երկրներից ժամանած հյուրերի առաջ, և Րաֆֆի Հովհաննիսյանի, ով պատրաստվում է երդվել ժողովրդի առաջ: Այդ նույն ժամանակ ուսումնավարժանք կազմակերպելով, ըստ ամենայնի, մի քանի խնդիր է լուծվում, բանակի մարտունակության, հանրությանը համապատասխան ուղերձի և Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության պոտենցիալ մասնակիցների թվաքանակի:




Լրահոս