«Եկեք ականջը կտրենք, մորթենք ». ինչ են պատմում ավազակային հարձակման ենթարկված ամուսինները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ արտառոց դեպք էր տեղի ունեցել Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի առաջին տանը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ դիմակավորված երեք անձ ներխուժել են նշված հասցե եւ դաժան ծեծի ենթարկել տան անդամներին:

Դիմակավորված 3 անձինք մտել են ազգությամբ եզդի Շիրին Ալիյանի եւ Թառլան Սայդոյանի տուն եւ պահանջել գումար: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ դիմակավորված անձինք նախ կապել են ամուսինների ձեռքերը, բերանը ու սկսել սպառնալ, թե կսպանեն, եթե վերջիններս չասեն, թե որտեղ են թաքցնում իրենց գումարները:

Armlur.am-ն այսօր գնացել է ավազակային հարձակման հետքերով: Ամուսինները մեզ պատմեցին, որ գողերը հարբած են եղել և հեռանալուց հետո նույնիսկ խոսել են իրենց մորթելու կամ էլ ականջը կտրելու մասին, սակայն գողերից մեկը բարեհոգի է գտնվել և բավարարվել միայն ծեծի ենթարկելով:

Հարևանները մեզ հետ զրույցում  հայտնեցին, որ մոտակայքում գտնվող հյուրանոցի տեսախցիկները ֆիքսել են գողերի մեքենան և տեսախցիկներն իրավապահների կողմից առգրավված են:

ArmLur.am- ի թղթակցի փոխանցմամբ այս պահին ոստիկանները մտնում են հարևանների տներ և հարցեր տալիս:

Առավել մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում

Քնար Մանուկյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս