![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/151017045757_iran_missile_624x415_afp.jpg)
ԱՄՆ-ն քննադատել է Իրանի բալիստիկ հրթիռների փորձարկումները՝ նշելով, որ դրանք ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևի խախտման և միջազգային պարտականությունների չիրականացման ապացույց են, փոխանցում է BBC Russian-ը:
Իրանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին բալիստիկ հրթիռների հաջող փորձարկման մասին:
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է փորձարկման կապակցությամբ: Փորձագետների խոսքով՝ սա բացասական չի անդրադառնա ամերիկաիրանական միջուկային գործարքին: