Հրդեհ բնակարանում 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 16-ին, ժամը 20.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակա տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հանրակացարանի սենյակներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.00-ին, մարվել՝ 21.05-ին: Ամբողջությամբ այրվել է սենյակը՝ գույքով (մոտ 30 քմ):

Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն, որն ավարտվել է հոկտեմբերի 17-ին, ժամը 08.44-ին:




Լրահոս