
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների և Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ոստիկանության վետերանների կողմից տարված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Քաջազնունու փողոցի թիվ 11 շենքի հետնամասի էլեկտրական սնուցման կայանի մոտ ատրճանակ է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «BLOW» տիպի 9 մմ տ/չ ակոսափող ատրճանակ` լիցքավորված 9 մմ տ/չ 2 փամփուշտով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: