
Այսօր նախընտրական դաշինքների կազմման վերջին ժամկետն է, վաղը` մարտի 21-ին, ժամը 18:00-ին Երևանի ավագանու ընտրություններին հայտ ներկայացնելու վերջնաժամկետը, և ըստ այդմ, Հրանտ Բագրատյանի “Ազատություն” և “Ազատ դեմոկրատներ” կուսակցությունների միջև միասնական ցուցակով գնալու շուրջ բանակցությունների վերջին օրը: Եթե դրանք բարեհաջող ավարտվեն, ապա այսօր կուսակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ: “Հրապարակը” տեղեկացել է նաև, որ ՀՀԿ ցուցակը` 65 տեղանոց ավագանու համար, կազմված է 100 անունից: