
Այս տարվա հունվար ամսին Թուրքիա է այցելել Հայաստանի 2600 քաղաքացի: Երեկ նման տվյալներ է հրապարակել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած` Թուրքիա այցելած հայաստանցիների թիվը նվազել է 67-ով կամ 2.5 տոկոսով: Ինչ վերաբերում է 2012 թվականին, ապա անցյալ տարի Թուրքիա է այցելել 70 հազար 956 հայաստանցի, գրում է ,Հայկական ժամանակըե: