
“Ժամանակ” թերթի տեղեկություններով՝ վերջերս խիստ սրվել են Ռոբերտ Քոչարյանի ու Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները։ “Վերջինս փորձել է մուտք գործել տնտեսության այնպիսի ոլորտներ, որոնք “ավանդաբարե պատկանում են Ռ. Քոչարյանին: Ս.Ալեքսանյանի այս քայլը շատ կոշտ արձագանքի է արժանացել: Իրադրությունը հարթելու նպատակով Ս. Ալեքսանյանը հրավիրել է Ռ. Քոչարյանի որդուն՝ Լեւոն Քոչարյանին, ու խոստացել է այլեւս նման ոտնձգություններ թույլ չտալ եւ խնդրել է Ռ. Քոչարյանին փոխանցել, որ “նրա դեմ որեւէ բան չունի”,- գրում է “Ժամանակը”։