![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/0889e1b004174978ca2864b8f21345bf92e1392e.jpg)
Ապօրինի ներգաղթյալների տեղափոխող նավը շրջվել է Էգեյան ծովում Թուրքիայի հյուսիս-արևմտյան Չանաքքալե նահանգի Այվաջիկ քաղաքի շրջանում: Միջադեպի զոհն է դարձել 12 մարդ, հայտնում է Posta թերթը:
Ընդհանուր առմամբ նավում 50 մարդ է եղել, որոնք ուղևորվել են մոտակա հունական Լեսբոս կղզի: Թուրքիայի ափային անվտանգությունը, որը կանչվել է ներգաղթյալների կողմից բջջային հեռախոսով, անցկացվում է փրկարարկան օպերացիա, 25 մարդ փրկվել է:
Հունաստանն ու Իտալիան մնում են գլխավոր տրանզիտային երկրները ներգաղթյալների ու փախստականների համար, որոնք ժամանում են Եվրոպա: Հունաստանն ընդունել է 277,8 հազար մարդ Սիրիայից, 76,6 հազար Աֆղանստանից, 21,5 հազարը Իրաքից, ավելի քան 14 հազար մարդ Պակիստանից: