
Երդկ՝ մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ, 51-ամյա Վարդգես Ղազարյանը, վարելով Լադա Պրիորա մակնիշի՝ 585 LL 26 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Երասխավան ավտոճանապարհի Շահումյան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ մահացել է: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ մահացածը Սուրենավան գյուղի գյուղապետն է, իսկ ավտոմեքենան էլ հաշվառված է գյուղապետարանի հաշվեկշռում: