Թուրքիայի Զինված ուժերի ավիացիայի հարվածների արդյունքում զոհվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 11 ներկայացուցիչ, փոխանցում է Reuters-ը:
Բացի այդ, Հաքքարի հարավ-արևելյան նահանգում` Իրանի ու Իրաքի հետ սահմանի մոտերքում իրականացրած օպերացիայի ընթացքում ավերվել են զենքի պահեստներ ու քրդերի ապաստարանները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ PKK դադարեցրել է ռազմական գործողությունները Թուրքիայում ընտրություններից առաջ: Թուրքիայի կառավարությունից հայտարարել են, որ ընդդեմ PKK-ի օպերացիան կշարունակվի այնքան, քանի դեռ քրդերը զենքը վայր չդնեն ու չլքեն տարածաշրջանը: