Քրդերը զինված հարձակում են իրականացրել Թուրքիայում օդանավակայանի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալները հարձակվել են  երկրի հարավ-արևելքում գտնվող Հաքքարի նահանգի օդանավակայանի վրա: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին շաբաթ օրը հայտնում է Sabaհ թերթը:

Զինյալները ինքնաձիգերով  գրոհել են օդամավակայանի տերմինալներից մեկը: Օդանավակայանը հսկող ոստիկանները կրակ են բացել, ինչից հետո քուրդ զինյալները նահանջել են:  Անվտանգության ուժերը զինյալների չեզոքացման համար օպերացիա են իրականացնում:

Հավելենք, որ Հաքքարի օդանավակայանի բացման արարողությունը տեղի է ունեցել մայիս ամսին` Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ:




Լրահոս