![](https://armlur.am/wp-content/uploads/2015/03/1407948878780_lc_galleryImage_Dortmund_s_Henrikh_Mkhita.jpg)
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored.com-ի վարկածով ճանաչվել է Դորտմունդի «Բորուսիա»-ի և «Մայնց»-ի միջև Գերմանիայի առաջնության 9-րդ տուրի մեկնարկային խաղի լավագույն ֆուտբոլիստ:
26-ամյա ֆուտբոլիստն արժանացել է 9 գնահատականի: Խաղի երկրորդ ամենաբարձր գնահատականը ստացել է «Բորուսիա»-ի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որը դարձել էր 2 գոլային փոխանցման հաղինակ և արժանացել 8.3 բալի: