Հայտնի է Խոսրովի անտառ պետական արգելոցի տնօրենի անունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել “Խոսրովի անտառ” պետական արգելոցում: Նախարարն արգելոցի աշխատակազմին ներկայացրել է Բնապահանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանին “Խոսրովի անտառ” պետական արգելոցի կառավարման խորհրդի նախագահ և Հրաչյա Հովակիմյանին “Խոսրովի անտառ” պետական արգելոց՝ ՊՈԱԿ-ի տնօրեն նշանակելու մասին Բնապահանության նախարարի 2013թ. մարտի 18-ի հրամանները:
Խորհրդակցությանը մասնակցել են նաև մրցույթում 70 տոկոսանոց շեմը հաղթահարած մյուս թեկնածուները՝ Վարանցով Բարսեղյանը և Գառնիկ Շաբոյանը: Նախարարի խոսքով հետագայում բոլոր կարող ուժերի ներուժը կօգտագործվի հօգուտ արգելոցի առաջխաղացման:
Արամ Հարությունյանն արգելոցի ղեկավարությանը հանձնարարել է ամենամսյա ռեժիմով զեկուցել արգելոցում տիրող իրավիճակի մասին: Հանձնարարվել է “Խոսրովի անտառ”-ի ղեկավարությանը զարգացման նոր ծրագրեր ներկայացնել քննարկման համար: Նախարարը մասնավորապես կարևորել է գիտական ուսումնասիրությունների պատշաճ մակարդակի բերելու, պահպանության խնդիրները խստացված ռեժիմով իրականացնելու հարցերը: Ինչպես նաև Արամ Հարությունյանը առաջարկել է նոր ծրագրեր մշակել արգելոցում էկոտուրիզմի զարգացման համար:
Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ղեկավարվելով “իրավական ակտերի մասին” Հայաստանաի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության բնապահապանության նախարարի տեղակա Խաչիկ Հակոբյանին նշանակել է ,Խոսրովի անտառե պետական արգելոց՝ Պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի նախագահ:
Արամ Հարությունյանի մեկ այլ հրամանով Հրաչյա Հովակիմյանը 2013թ. մարտի 18-ից նշանակվել է ,Խոսրովի անտառե պետական արգելոց՝ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն պաշտոնում՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասով:




Լրահոս