
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի Թալինի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ մարտի 20-ին, Թալինի տարածաշրջանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 04:00-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթաշեն 2 թաղամասի բնակիչ, 29-ամյա Գենադի Մկրտչյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 60կմ հատվածում, վարելով “ԲՄՎ” մակնիշի 61 PP 666 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը՝ Գ. Մկրտչյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն: