Մարտի 19-ին, ժամը 12:03-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի 5-րդ տան պատը փլուզվել է եւ տեղի է ունեցել հողաշերտի սահք:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը: Տեղում պարզվել է, որ փլուզվել է տանը կից քարե հողապաշտպան պատնեշը` 10 քմ մակերեսով: Դեպքի մասին տեղեկացվել են Ճամբարակի քաղաքապետարանի աշխատակիցները: