Հայ բռնցքամարտիկները մարտի 11-ից 17-ը Չեխիայի Ուսցի Նա Լաբե քաղաքում մասնակցել են “Ա” կարգի միջազգային մրցաշարի, որտեղից վերադարձել են 1 արծաթե և 2 բրոնզե մեդալներով:
Մրցաշարին մասնակցել է 17 երկիր: Այնպիսի ուժեղագույն երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Մոնղոլիան ներկայացված են եղել հավաքականների առաջին կազմով: Հայաստանի հավաքական թիմը մրցաշարին մասնակցել է 5 մարզիկով:
+91կգ քաշային կարգում հանդես եկող Արմեն Սիմոնյանը արժանացել է արծաթե մեդալի, ով մասնագետների գնահատմամբ բավականին արժանի դիմակայություն է ցույց տվել Ղազախստանի ներկայացուցիչ օլիմպիական խաղերի մրցանակակիր Իվան Դիժկոյին և համառ պայքարում զիչելով նրան դարձել արծաթե մեդալակիր:
52կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Աբգարյանը (ԲԿՄԱ) և 64կգ քաշային կարգում հանդես եկող նաև Արա Փուլուզյանը (Էջմիածին) դարձել են բրոնզե մեդալակիրներ:
Տեղեկացնենք, որ այս, ինչպես նաև մարտի 25-29-ը (Ուկրաինա) և մարտի 29-ից ապրիլի 4-ը (Ղազախստան) կայանալիք ստուգողական մրցաշարերում հաջող հանդես եկած մարզիկները կընդգրկվեն ամռանը Մինսկում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքական թիմի կազմում. տեղեկացնում է msy .am-ը: