ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

Երեկ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ընդունել է «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի խորհրդի անդամներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2014թ. օգոստոսին Իրաքի Շանգալ եզդիաբնակ նահանգում եզդիների ցեղասպանության հարցը:

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ որո՞նք են ամուսնալուծության իրավական հետեւանքները:

Գայանե Կարախանյան (32 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ամուսնալուծության իրավական հետեւանքներն են՝
– ՀՀ-ում ամուսնալուծությունը հանգեցնում է ամուսինների անձնական եւ գույքային իրավահարաբերությունների դադարեցմանը,
– ամուսնալուծության պարագայում ամուսինը ցանկության դեպքում կարող է վերադարձնել մինչամուսնական ազգանունը,
– ամուսնալուծության դեպքում ամուսիններն ամուսնության ընթացքում ձեռքբերված գույքի բաժանում են կատարում դատական կարգով կամ փոխհամաձայնությամբ,
– ՀՀ-ում օրենքով նախատեսված մի շարք դեպքերում նախկին ամուսինն ալիմենտի իրավունք ունի:
Դատարանն ամուսնալուծության գործով վարույթ է սկսում ամուսիններից մեկի՝ նախատեսված կարգով ներկայացված, հայցադիմումի հիման վրա:
Ընդհանուր կարգով հայցվորն ամուսնալուծության մասին հայց է ներկայացնում պատասխանողի՝ օրենքին համապատասխան գրանցված, բնակության կամ գտնվելու վայրի դատարան: Հայցվորի խնամակալության տակ գտնվող անչափահաս կամ մանկահասակ երեխաների, կամ առողջական, կամ այլ հարգելի պատճառով պատասխանողի բնակության վայր մեկնել չկարողանալու պարագայում հայցադիմումը կարող է ներկայացվել հայցվորի բնակության կամ գտնվելու վայրում:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ ցավալի է, սակայն ժողովրդագրական լրջագույն խնդրի առաջ կանգնած մեր երկրում վերջին տարիներին նկատվում է ամուսնալուծությունների շեշտակի աճ: Համեմատության համար նշենք, որ 2010թ. ՀՀ-ում գրանցվել է ամուսնալուծության 2997 դեպք, իսկ 2014թ. դրանց թիվը կազմել է 4498:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ առանձնահատկություններ են սահմանված զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց (փրկարար ծառայության) համար: Եվ կխնդրեի պատասխանել՝ ընդհանրապես ովքե՞ր իրավունք ունեն օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից:

Հրաչուհի Միրզոյան (56 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաեւ փրկարար ծառայության ծառայողների սոցիալական փաթեթի սահմանաչափն ամսական գումար է, որը մեկ շահառուի հաշվով տարեկան կտրվածքով կազմում է 80 հազ. դրամ, սակայն դրա հատկացման համար գործում են որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի դրույթները: Նշված անձանց համար պարտադիր պայման հանդիսացող առողջության ապահովագրության ծառայությունից չօգտվելու հիմք բանկում կարող է հանդիսանալ զինծառայող կամ նրան հավասարեցված անձ, կամ փրկարար ծառայության ծառայող լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը (տեղեկանքը) կամ պարտադիր պայման հանդիսացող առողջության ապահովագրության ծառայությունից չօգտվելու վերաբերյալ միասնական տեղեկանքը:
Ավելացնենք, որ սոցիալական փաթեթի ծառայություններից կարող են օգտվել՝
1. հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից՝ աշխատողը եւ նրա ամուսինը.
2. ուսման վճարից՝ աշխատողը եւ աշխատողի անմիջական ընտանիքի անդամը (անդամները).
3. հանգստի ապահովման ծառայությունից՝ աշխատողը եւ աշխատողի անմիջական ընտանիքի անդամը (անդամները):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարության 2014թ. մարտի 27-ի թիվ 375-Ն որոշմամբ սոցփաթեթի շահառուների բժշկական օգնության կազմակերպումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության միջոցով: Ի դեպ, քաղաքացին պետական հիմնարկի աշխատանքից ազատվելուց 6 ամիս հետո դադարում է լինել սոցփաթեթի շահառու, ճիշտ այնպես, ինչպես աշխատանքի ընդունվելուց 6 ամիս հետո է դառնում սոցփաթեթի շահառու:




Լրահոս