Վարչապետի շնորհավորանքը` գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է.

«Գյուղատնտեսության ոլորտի հարգելի ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ, որն արդեն հինգերորդ տարին է, ինչ պետականորեն նշվում է մեր երկրում:

Այսօր մեր երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ՝ նվիրված և քրտնաջան աշխատանքի համար: Որքան էլ ժամանակակից տեխնոլոգիաներն առաջնային նշանակություն ստանան տնտեսության տարբեր ոլորտներում, միևնույն է, հողի նկատմամբ սերը, մարդկային ջերմությունն ու հոգատարությունն են, որ ապահովում են առավել որակյալ գյուղատնտեսական արտադրանք:

Գյուղատնտեսությունը մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է: 2015 թվականի առաջին ութ ամիսների արդյունքներով Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ այն արձանագրել է աճի ամենաբարձր տեմպերը, ինչն, անխոս, նաև Ձեր անխոնջ աշխատանքի արդյունքն է:

Վստահեցնում եմ, որ գյուղատնտեսության և գյուղի զարգացման հարցերը մշտապես գտնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում: Մեր հետևողական և շարունակական քայլերը ուղղված են գյուղատնտեսության ոլորտի բարեփոխմանը և արդիականացմանը, ինչպես նաև գյուղացու բարեկեցության ապահովմանը և սոցիալական խնդիրների լուծմանը: Հավատացած եղեք, որ պետությունը դժվարին պահերին միշտ եղել ու լինելու է Ձեր կողքին:

Կրկին շնորհավորելով ձեզ Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ քաջառողջություն, բարօրություն և բեղուն աշխատանք»:




Լրահոս