
Հոկտեմբերի 18-ին, ժամը 10.45-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի սկզբնամասում՝ ավտոլվացման կետում, այրվում է օդամղիչ սարք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ՀԱ Գ-1 թաղամասում՝ Վ. Մ.-ին պատկանող ավտոլվացման կետում, այրվում է օդամղիչ սարքը և կախովի առաստաղը (մոտ 30 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.59-ին, մարվել՝ 11.18-ին: