Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը կարծում է, որ իր հրաժարականի պահանջով ժամանակ առ ժամանակ ստեղծվող ստորագրահավաքներն անհիմն են: Armlur.am-ի հետ զրույցում Աբրահամյանը նշեց, որ Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնը ընտրովի և այս էլ որերորդն անգամ միաձայն կրկին նա է ընտրվում:
Նրա խոսքով, Ռուսաստանի հայերի միությունը մշտապես շարժվում է կանոնադրությամբ, ընտանիքների է օգնում, լավ գործեր կատարում, որոնց մասին, սակայն այդպես էլ չի գրվում:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան