Այսօր Հայաստանի Հրթիռահրետանային զորքերի օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1992թ. հոկտեմբերի 19-ին ավարտվեց Հայաստանի Զինված ուժերի Հրթիռահրետանային ստորաբաժանումների ձեւավորումը: Այդ ժամանակվանից հոկտեմբերի 19-ը Հայաստանում նշվում է որպես Հրթիռահրետանային զորքերի օր:

Հրթիռահրետանային զորքերը զգալի դերակատարություն են ունեցել հայ ազգային բանակի հզորացման գործում: Այդ օրը նշվում էր նաեւ Խորհրդային Միությունում` ի նշանավորումն Ստալինգրադի ճակատամարում գերմանացիների ջախջախման գործում հրետանու դերի:

Մեծ Հայրենական պատերազմի հերոսների թվում քիչ չէին հայ հրետանավորները: Խորհրդային Միության հերոս Սուրեն Հակոբի Գասպարյանը Առաջին Բելառուսական ճակատի 8-րդ գվարդիական բանակի 82-րդ դիվիզիայի հակատանկային-կործանիչ առանձին դիվիզիոնի սերժանտ էր:




Լրահոս