Հայ ըմբիշները դուրս մնացին մեկնարկային փուլերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր Թբիլիսիում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ օրը գոտեմարտեցին Հայաստանի ներկայացուցիչներ Միհրան Ջաբուրյանը (55 կգ) և Նարեկ Սանոյանը (60 կգ): Միհրան Ջաբուրյանը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ հաղթեց հունգարացի Բենց Ջունաշին: Սակայն արդեն քառորդ եզրափակչում հայ ըմբիշը զիջեց ռուս Արտյոմ Գեբեկովին: Վերջինս չկարողացավ հասնել եզրափակիչ, այդ պատճառով էլ Ջաբուրյանը չստացավ բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն: 
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Նարեկ Սանոյանը սկսեց 1/16 եզրափակչից, բայց արդեն առաջին գոտեմարտում զիջեց Միկոլ Այվազյանին, ով ներկայացնում էր Ուկրաինան: Նշենք, որ 1/8 եզրափակչում Այվազյանը զիջեց Բուլղարիայի ըմբիշ Վլադիմիր Դուբովին: Դուբովը դուրս եկավ եզրափակիչ, հետևաբար ազգությամբ հայ Այվազյանը դեռ հնարավորություն ունի պայքարել բրոնզե մեդալի համար, փոխանցում է Armsport .am-ը:




Լրահոս