![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/v-aleksandrii-idut-rossiysko-egipetskie-voenno-morskie-ucheniya.jpg)
Իրանի ռազմածովային ուժերի երեք հրթիռային նավերը կիրակի օրը ճանապարհ են ընկել դեպի Աստրախան, որի մոտերքում` Կասպից ծովի ջրերում, տեղի կունենան ռուս-իրանական համատեղ ռազմածովային զորավարժությունները: Այս մասին հայտնում է իրանական Fars տեղեկատվական գործակալությունը` հղում կատարելով առաջին դասի կապիտան Ահմադ Ռեզա Բաքերին:
Սպայի խոսքով` «Աստրախան մեկնած Իրանի նավատորմի կազմում են «Դամավանդ» հրթիռային էսմինեցը, ինչպես նաև «Ջոսխան» ու «Պեյկան» հրթիռային նավերը: