Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, չի մեկնի Ադրբեջան. Վատցկե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, չի խաղալու ադրբեջանական «Գաբալա»-ի հետ արտագնա խաղում:

«Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, չի մեկնելու «Գաբալա»-ի հետ արտագնա խաղին: Մենք ուսումնասիրել ենք իրավիճակը: Հայաստանը և  Ադրբեջանը կոնֆլիկտ ունեն, իսկ մենք պետք է հոգ տանենք մեր խաղացողների մասին:

Անվատանգության ապահովման հարցում բարդություններ կան: Եթե ֆուտբոլիստը իրեն հարմարավետ չի զգալու, եթե վախենալու է, ապա մենք, իհարկե, հաշվի ենք առնելու այդ հանգամանքները»,- նշել է Վատցկեն:

Հիշեցնենք, որ «Բորուսիա»-ն և  «Գաբալա»-ն ընդգրկվել են Եվրոպա լիգայի խմբային փուլի C խմբում: Հոկտեմբերի 22-ին տեղի է ունենալու «Գաբալա» – «Բորուսիա» հանդիպումը:




Լրահոս