Հայտնի է դարձել, թե ինչն է կապում Հիլարի Քլինթոնին և «Իսլամական պետությանը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահի թեկնածու հանրապետական Ջեբ Բուշը հայտարարել է, որ իր մրցակից Հիլարի Քլինթոնը մեղավոր է «Իսլամական պետության» առաջացման և դիրքերի ամրապնդման մեջ, փոխանցում է Associated Press-ը:

Բուշի խոսքով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն առաջացավ և ծաղկեց այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները զորք մտցրեց Մերձավոր Արևելք: «Ո՞ւր էր այդ ժամանակ պետքարտուղար Քլինթոնը: Քլինթոնի անգործությունը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում ահաբեկչական խմբավորման առաջացման պատճառ հանդիսացավ: Նրա կառավարությունը պարզապես անտեսեց Մերձավոր Արևելքի սպառնալիքը»,-հայտարարել է Ջեբ Բուշը:

Վերջին հարցումների տվյալների համաձայն՝ Հիլարի Քլինթոնը ԱՄՆ նախագահի նախընտրական մրցապայքարում առաջին տեղն է զբաղեցնում:




Լրահոս