«Ինչպե՞ս քվեարկենք, եթե չգիտենք՝ դա ինչ է». հայերը դե՞մ, թե՞ կողմ կքվեարկեն սահմանադրական փոփոխություններին. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: Եվ չնայած հանրաքվեին շատ քիչ ժամանակ է մնացել, սակայն մեր հայրենակիցներից շատերը, պարզվում է, չգիտեն՝ ինչի համար են նախատեսված սահմանադրական փոփոխությունները, և, առհասարակ, ինչ է դա իրենից ներկայացնում:

ArmLur.am-ի հարցումներից ևս պարզ դարձավ, որ բոլոր նրանք, ովքեր տեղյակ են սպասվող փոփոխությունների մասին, դեմ են քվեարկելու, իսկ անտեղյակները մինչ դեկտեմբերի 6-ը կուսումնասիրեն դրանք, որից հետո պարզ կդառնա՝ դեմ են, թե կողմ սահմանադրական փոփոխություններին:




Լրահոս